23/09/2014 13:35
Քեթրին Լիչ. Երկու երկրների ժողովուրդները պետք է պատրաստ լինեն փոխզիջումների
Շատ կարևոր է երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, ինչպես նաև՝ փոխզիջումների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
Նա ընդգծեց՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու իրենց կոչն ուղղված է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև՝ Հայաստանին:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը համոզված է, որ խաղաղության ձգտում են հակամարտության բոլոր կողմերը.
«Այստեղ խոսքը նաև այն մասին է, որ երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն փոխզիջումների»: