24/09/2014 20:04
Քրիշտիանու Ռոնալդու. Իմ ապագան «Ռեալն» է
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հերքել է այն լուրը, ըստ որի` ցանկանում է վերադառնալ Անգլիա: Ավելի վաղ հաղորդվել է, որ պորտուգալացին մտադիր է կրկին հագնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը:
«Ապագայիս վերաբերյալ բոլոր խոսակցությունները սպեկուլյացիա են: Իմ ապագան «Ռեալն» է: Ես ամեն ինչից գոհ եմ: Մրցաշրջանը լավ է սկսվել, և ես չեմ ուզում խոսել ապագայի մասին: Դա ոչ մի իմաստ չունի»,- ասել է Ռոնալդուն: