25/09/2014 16:07
Յուվեցի Կարոյի փեսայի փաստաբանը դիմել է Գլխավոր դատախազին
«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով հարուցված քրգործի շրջանակներում կալանավորված, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը մերժվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ե Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով` նախաքննական մարմինը գտել է, որ սպանության փորձի մեղադրանքը այս փուլում վերացնելու որևէ հիմք չկա և իրենց կողմից տրված որակումը ճիշտ է:
«Ես դրա հետ բացարձակապես համամիտ չեմ, քանի որ ես կետ առ կետ ներկայացրել էի հիմնավորումները: Այդ հիմնավորումներով էլ ես բողոք եմ ներկայացրել Գլխավոր դատախազին»,-ասաց Ե. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր 5 մարդ: Կրակոցները կատարելու կասկածանքով նախօրեին կալանավորվել է Գոռ Առաքելյանը, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախորդող հրապարակում` Յուվեցի Կարոյի փեսային մեղադրանք է առաջադրվել
Յուվեցի Կարոյի փեսայի խափանման միջոցը չի փոխվել