Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը չարիք է մեր երկրի գլխին
10/10/2014 19:00

Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը չարիք է մեր երկրի գլխին

Միասին ենք ազատագրելու մեր երկիրը: Ազատության հրապարակում ընթացող եռյակի հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նախ վիճակագրություն ներկայացրեց արտագաղթի, միգրանտների, ամուսնութունների, ամուսնալուծությունների, մահացության, ծնունդների, կենսաթոշակառումների վերաբերյալ:

«Հայաստանը տարածաշրջանից վերանում է: Ինձ հուզում է, որ դպրոցների 30 տոկոսը հարյուրից պակաս աշակերտ ունի: Սա այս իշխանությունների դմբո, ապուշ քաղաքականության հետևանքը»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:

Սերժ Սարգսյանը, նրա խոսքով, չարիք է այս երկրի գլխին: «Նրա թիմը մեր երկրում տեղ չունեն: Սրանով է պայմանվորված անհապաղ իշխանափոխության խնդիրը: Հայաստանը ազգային անվտանգության լուրջ խնդիր կա: Մեզ պետք է անսերժ Հայաստան»,- եզրափակեց խոսքը նա: 

Նախորդող հրապարակումներ՝ Արմեն Մարտիրոսյան. Ով դեմ է այսօրվա իշխանություններին, պիտի լինի այստեղ

Մ. Մելքումյան. Կառավարության պատասխանը Եռյակին «գալոչկայի» համար էր

Ազատության հրապարակում մեկնարկում է եռյակի հանրահավաքը