13/10/2014 12:33
Արա Աբրահամյան. ԵՏՄ-ն ԵՄ-ից լավ պայմաններ է առաջարկում
Չկա մի երկիր, որ ինչ-որ միջազգային պայմանագիր ստորագրելուց հետո ինչ-որ երկրից կախված չլինի, սակայն մեր սահմանափակումները միայն տնտեսական են լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը:
Նրա խոսքով՝ ինքը ուսումնասիրել և համեմատել է Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության առաջարկած պայմանները և գտնում է, որ ԵՏՄ-ն ավելի լավ պայմաններ է առաջարկում:
Հարցին՝ ի՞նչպես բիզնեսի ներկայացուցիչների վրա կանդրադառնա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, Ա. Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը Հայաստանում բիզնես չունի:
«Այստեղ ամենակարևորը Հայաստանի անվտանգությունն է և մեր տնտեսական վիճակի բարելավումը: ՌԴ ապրանք արտահանող բիզնեսմենները, պետք է ավելացնեն արտահանման ծավալները, իսկ մեր Կառավարությունը պետք է անի ամեն հնարավորը դրա համար»,-ասաց Ա. Աբրահամյանը:
Նախորդող հրապարակում՝ Արա Աբրահամյան. ՀՀ կառավարությունը պետք է ճիշտ քաղաքականություն վարի