13/10/2014 13:39
Արա Աբրահամյանը քաղաքական ենթատեսքտ չի տեսնում Լևոն Հայրապետյանի գործում
Հայ գործարար Լևոն Հայրապետյանի հետ կապված խնդիրը ժամանակի հարց է, ժամանակի ընթացքում կպարզաբանվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
Հարցին՝ այս գործում քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ է, նա պատասխանեց, որ ոչ:
Ա. Աբրահամյանի խոսքով՝ ինքը այս հարցով դիմել է վարչապետին, քանի որ իր կարծիքով՝ Լ. Հայրապետյանը անմեղ է և պետք է ազատության մեջ լինի, իսկ քննչական մարմինները կպարզեն, որ այս գործում սխալներ կան:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյան ձերբակալվեր էր Մոսկվայում: Լ. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 174 (փողերի լվացում) և 160 (յուրացում և վատնում) հոդվածների հատկանիշներով:
Դատարանը կալանքի տակ է դրել նաև «Բաշնեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին:
Գործարարի առողջական վիճակը ձերբակալությունից հետո կտրուկ վատացել էր:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը տնային կալանքի:
Գործարարին արգելվել է օգտվել կապի ցանկացած տեսակից, այդ թվում, նաև ինտերնետից:
Նախորդող հրապարակումներ՝ Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
Քննչական մարմինը միջնորդել է փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը
Փոլադյան. Առաջիկա օրերին Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը կփոխեն