Հակառակորդը կրակել է Չինարիի ուղղությամբ
14/10/2014 13:03

Հակառակորդը կրակել է Չինարիի ուղղությամբ

Նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տեղի է ունեցավ օգոստոսի 7-ին Ադրբեջանի տարածքում հայտնված, իսկ այնուհետև սպանված խաղաղ գյուղիացի Կարեն Պետրոսյանի հուղարկավորությունը:

Aysor.am-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն նշեց, որ թեև հուղարկավորությունն անցել է առանց միջադեպերի՝ դրանից հետո, ինչպես նաև այսօր առավոտյան, հակառակորդը գյուղի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը.

«Նորից կրակոցներ եղան: Չգիտեմ՝ կապվա՞ծ էր Կարենի հուղարկավորության հետ, թե՝ չէ, բայց օգոստոսից սկսած կրակոցները համեմատաբար դադարել էին»,- ասաց Սամվել Սաղոյանը:

Նրա խոսքով՝ այս պահին կրակոցները դադարել են:

Հիշեցնենք, որ Կ. Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»: Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Կ. Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:

Նախորդող հրապարակումներ՝ Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանը հանձնել է Հայաստանին

Կարեն Պետրոսյանի դին փորձաքննությունների կենթարկվի 

 Ինչպես է Ադրբեջանը գերեվարված քաղաքացիական անձին «դիվերսանտի» վերածում

Հակառակորդը կրակել է Չինարիի ուղղությամբ