23/10/2014 17:40
Զինվորի օրագիր. Բանակային ընկերության մասին՝ նուրբ հարց ա
Aysor.am-ը ներկայացնում է դիրքապահ զինվորի օրագրից ևս մեկ հատված:
***
Զինվորի օրագիր
Շարքային Հայկ Մինասյան, Արցախի սահմանապահ N զորամաս
Մաս 6
Բանակային ընկերության մասին` նուրբ հարց ա :)
Նախ ասեմ, որ բանակում գրեթե ոչ մեկ իրան նենց չի պահում, ոնց կպահեր քաղաքացիական կյանքում: Բոլորն իրանց զգույշ են պահում, բոլորով տենց լուրջ տղերք են ու չեն ուզում ոչ մեկն իմանա իրականում իրանց ով լինելը:
Ստիպված դու էլ ես տենց դառնում` վատն էդ ա :)
Բայց առաջին օրվանից բոլորն իմ հետ լավ են եղել: Որոշ ժամանակ հետո արդեն երկու հոգու հետ էինք մոտ: Իրար հետ էինք ամեն ինչ անում` գնում խանութ, ճաշարանում իրար հետ էինք նստում, դաժե բածինկա էինք իրար հետ վաքսում: Եթե մեկիս մոտ փող կար, ուրեմն` կար բոլորիս մոտ:
Մի քանի ամսվա ընթացքում իրար օգնել ենք ամեն ինչով: Հիշում եմ` մի անգամ իրանցից մեկին տարել էին հարևան քաղաք` իրավական հարցեր կային:
Երկուսով ամբողջ օրը սպասեցինք: Գիշերն եկավ` նեղված էր: Տենց երեքով սաղ գիշեր չքնեցինք, որ խոսա, պատմի` հանգստանա:
Հետո, չգիտեմ ոնց ստացվեց, բայց մի քանի հարց ունեցա ու իրանք իմ կողքը չեղան: Քիչ- քիչ փոխվեց ամեն բան ու մի քանի ամսվա ընկերությունը դարձավ պատմություն:
Ընդհանրապես ստեղ ես սկսեցի ապրել նենց, ոնց որ վաղուց ուզում էի` շրջապատիցս հանեցի բոլոր էն մարդկանց, ում հետ ինձ հաճելի չի շփվելը:
Եսիմ, կարող ա էդ ինչ-որ հարցերում ի վնաս ինձ եղավ, բայց առավելություններն ավելի շատ էին:
Մտածում եմ` մարդկանց մեջ ամենալավ հատկանիշը (հատկապես բանակում), սենց ասած` «ջիգյարով» լինելն ա :)
Երբ որ քեզ շրջապատում ես հենց տենց մարդկանցով` ամեն ինչ միանգամից դեպի լավն ա փոխվում:
Բայց դե ծառայության ընթացքում բոլորի հետ էլ պիտի լավ լինես` սաղին օգնես, բայց ի պատասխան օգնություն չսպասես :)
Շարունակելի...
ՀԳ. Հեղինակի, ինչպես նաև հրապարակված այլ անուններ` փոխված են:
Օրագրի նախորդ մասերը` Զինվորի օրագիր. 20-ամյակիս նվերները՝ ծափեր ճաշարանի դիմաց ու մի հատ կոնֆետ
Զինվորի օրագիր. Բանակում անհնար ա գցել մի բան, ինչին մորդ մատերն են կպել
Զինվորի օրագիր. Մամ ջան, Ղարաբաղ եմ գնում. ամեն ինչ շատ լավ ա...
Զինվորի օրագիր. Իսկ դուք օրապահ կանգնե՞լ եք
Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին