Այս իշխանությունն արդեն ամորձատված է. Արամ Մանուկյան
24/10/2014 18:05

Այս իշխանությունն արդեն ամորձատված է. Արամ Մանուկյան

Այսօր «Ազատության» հրապարակը հայտ է ներկայցնում աշխարհին: Հանրահավաքի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ բոլոր երկրներին ու Հայաստանի իշխանություներին հայտ է ներկայացրել նաև հայ ժողովուրդը:

«Ժողովուրդը գալիս է իշխանության, իսկ մենք իրականացնում ենք հայ ժողովրդի կամքը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովորդին, և մենք այսօր սկսում ենք այն գործընթացը, որը տեր է կանգնում Հայաստանի Հանրապետության Սահմանդրությանը»,- ասաց նա:

Արամ Մանուկյանը կոչով դիմեց ոչ միայն հրապարակում հավաքվածներին, այլև մյուս հայրենակիցներին և կոչ արեց բոլորին միանալ Ազատության հրապարակի ժողվորդին:

«Այսօր այստեղ կանգնել են մոտավորապես 200 հազար մարդ: Դիմում եմ բոլորին՝ ուսանողներին, կազմակերություներին, մտավորականներին, գիտնականներին, ֆեյսբուքյան ու տվիտերյան ընդդիմադիրներիին, ովքեր բողոքում են տանը նստած. տեսնում եք, որ ոչինչ չենք կարողնում իրականցնել, եկեք և միացեք մեզ: Այս իշխանությունն արդեն ամորձատված է: Կոչ եմ անում ուղիղ կանգնել և գլուխը բարձրացնել ու գալ հրապարակ: Այստեղ է հայ ժողովրդի պատմություն կերտողը: Դիմում եմ բոլոր խոհանոցում, սրճարանում նստած ընդդիմադիրներին, եկեք միացեք, որ մեր խոսքը գործ դառնա: Եկեք միացեք, որ ժողովրդի ցանկությունն իրականություն դառնա: Հայաստանը մերն է: Դիմում եմ Սփյուռքիին՝ եկեք տեր կանգնենք ձեր երկրին»,- հատարարեց Մանուկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի անցումն անշրջելի է: «Մենք ենք ձեր հետևից գալու և ձեր հաղթանակը կերտելու: Մենք խոսում ենք միայն ու միայն ձեր քանակից ու ոգուց ելնելով: Իմ հավատն այս ժողովուրդն է, իմ եկեղեցին Ազատության հրապարակը»,- ամփոփեց իր միտքը նա: 

Նախորդող հրապարակումներ՝ Վարդան Օսկանյան. Այս ընդդիմությունը պաշտոններ չի հետապնդում

 Ազատության հրապարակում մեկնարկեց գործողությունների հանրահավաքը

Այս իշխանությունն արդեն ամորձատված է. Արամ Մանուկյան