18/11/2014 13:07
Քաղաքագետ. Լայնամասշտաբ պատերազմի վերսկսումն այս պահին անհնար է
Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումն այս պահին անհնար է: Դրա համար պետք են բոլորովին այլ պայմաններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդրայանն՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին ադրբեջանաական կողմից ՀՀ ԶՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման դեպքին:
«Այսքանից հետո հնարավոր են տարբեր կտրուկ արձագանքներ նախ մի կողմից, հետո՝ մյուս: Սահմանին իրավիճակի լարում կլինի, բայց լայնամասշտաբ պատերազմ, կարծում եմ, անհնար է»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ այս պահին տարածաշրջանային խաղացողների շարքում լրջորեն պատերազմ ցանկացողներ չկան: