18/11/2014 19:31
Քննարկվել են ուղղաթիռի անձնակազմին վերադարձնելու՝ միջազգային ջանքերը
ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆֆերնին: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ միջազգային ջանքերը համակարգելուն ուղղված հնարավոր քայլերը: