18/11/2014 15:22
Քաղաքագետ. Ուղղաթիռի խոցումն օգոստոսյան դեպքերի արձագանքն էր
Ադրբեջանցիներին պետք էր խոցել հայկական ուղղաթիռը, սա նրանց համար օգոստոսյան դեպքերի արձագանքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ադրբեջանական կողմին պետք էր խոցել ուղղաթիռը, քանի որ իրենք իրենց տարածքներ կորցրած են համարում, դրանից բնակչությունը հիասթափված է ու նրանց ասում են եկեք բանակցություններ վարենք»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ինչպես և միշտ հայկական կողմի արձագանքը կլինի բավականին կոշտ.
«Բայց եթե այդ արձագանքը միայն ռազմական բնույթի լինի, արդյունքներ չենք ունենա: Սրան զուգահեռ այն չպետք է լինի նաև միայն դիվանագիտական»,- ընդգծեց քաղաքագետը:
Նախորդող հրապարակում՝ Քաղաքագետ. Լայնամասշտաբ պատերազմի վերսկսումն այս պահին անհնար է