19/11/2014 14:06
Զուրաբյան. Եռյակը չի համագործակցի իշխանությունների հետ
Քիչ առաջ ՀԱԿ խմբակցությունում ավարատվեց խորհրդարանական եռյակի նիստը: Դրա ավարտից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ամփոփելով հանդիպումը, հայտարարեց, որ նիստը շատ արդյունավետ էր, որի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր:
«Քննարկվող հարցերի մեջ մտնում էր նաև իշխանությունների հետ բանակցությունները»,- ասաց նա՝ շարունակելով, որ Եռյակն իշխանությունների հետ այս ձևաչափով համագործակցություն չի տեսնում:
«Սա է Եռյակի պատասխանը իշխանություններին»,- ասաց նա` հավելելով, որ 12 կետերի շուրջ բանակցությունները ոչ այլ ինչ է, քան ընդդիմութանն անպտուղ բանակցությունների և իմիտացիոն գործընթացի մեջ ներքաշելու փորձեր:
«Եթե մենք վստահ լինեինք, որ այս իշխանությունները պատրաստ են այդ համագործակցությանը, չէր բացառվում համագործակցություն, բայց մենք իշխանություններին չենք հավատում: Նրանք միտված եմ մեզ ներքաշել երկարատև բանակցությունների մեջ: Փորձը ցույց է տվել, որ այդ իշխանությունները ոչ մի զիջումների չեն գնում և իրենց խոսքի տերը չեն: Նրանք նպատակ ունեն տապալել ժողովրդավարական այս շարժումը»,- ասաց նա` ընդգծելով, որ Եռյակը, ինչպես նաև ժողովուրդն, այլևս չի վստահում ու հավատում այս իշխանություններին:
Նախորդող հրապարակում՝ Վարչապետ. Մեր դիրքորոշումները քարացած չեն, մենք պատրաստ ենք քննարկումների