21/11/2014 17:57
Փայլակ Հայրապետյանին անհասկանալի է ՀՀ ԱԺ նախագահի պահվածքը
Գործարար Փայլակ Հայրապետյանի համար անհասկանալի է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի երեկվա պահվածքը, երբ նա հանդիմանել է լրագրողներին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին օֆշորային սկանդալի վերաբերյալ հարցեր տալու համար:
Հիշեցնենք, որ Գ. Սահակյանը ասել էր. «Հյուրերին պետք է հարցնել իր քեֆ-հալից», երբ լրագրողները օֆշորային հայտնի սկանդալի վերաբերյալ հարցերի էին ուղղում Յ. Օմիրուին:
Փ. Հայրապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, Գ. Սահակյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ 15 տարի է աշխատել, և իր համար անհասկանալի է, թե ինչու նա արգելեց հարցեր տալ Կիպրոսի ներկայացուցչին:
«Մարդը ինքը եկել է, ինչո՞ւ թույլ չեն տալիս հարցեր տալ, եթե թաքցնելու բան չկա»,-ասաց նա:
Փ. Հայրապետյանի խոսքով՝ այս գործը կատարվել է Տիգրան Սարգսյանի թույլտվությամբ:
«Անցյալ անգամ էլ Կիպրոսի դատախազին հարցրեցին՝ հնարավո՞ր է Կիպրոսում առանց մարդու ներկայության նրա անունով օֆշորային ընկերություն գրանցել և նա պատասխանեց, որ ոչ, անձը ֆիզիկապես պետք է ներկա գտնվի կամ էլ նոտարով հաստատված լիազորագիր տա»,-ասաց գործարարը:
Փ. Հայրապետյանի խոսքով՝ Տ. Սարգսյանը, Աշոտ Սուքիասյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը միշտ ջերմ հարաբերությունների մեջ են գտնվել և մշտապես «իրար հետ քեֆերի մեջ» են եղել
Փ. Հայրապետյանը ասաց, որ ինքը նամակ է գրել ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ գլխավոր դատախազին, սակայն նախագահականից պատասխան է ստացել, որ իր դիմումը ուղարկվել է քննիչին:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Աշոտ Սուքիասյանն ու Փայլակ Հայրապետյանը երկու անգամ առերեսվել են
Փաստաբան. Աշոտ Սուքիասյանը հիմա էլ պնդում է, որ իր մեղադրանքը անհիմն է