25/11/2014 17:29
Մենք, իհարկե, հետևել ենք սպանված երեք օդաչուների դիերի դուրս բերման գործողությանը. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպի մամլո պատասխանատու Ջեֆ Ռատկեն նախօրեին Պետդեպում մամուլի համար կազմակերպված ամենօրյա քննարկման ընթացքում անդրադարձել էր նաև հայկական ուղղաթիռի աղմկահարույց դեպքին:
Ռատկեն, պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր, որ իրենք, իհարկե, հետևել են դիերի հետ բերման գործողությանը:
Սա, ըստ Ռատկեի, ևս մեկ ապացույց է, որ պետք է խաղաղ լուծում գտնել: Ռատկեն վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակել աջակցել կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացին: