23/12/2014 11:39
«Երկրորդ շրջանում շատ դժվար կլինի մեզ հաղթել». Կլոպպ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը հերթական անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
«Բնական է, որ ինքս ինձ հարցրեր տվել եմ կատարածս աշխատանքի վերաբերյալ: Ես էլ եմ սխալներ գործել: Սակայն պետք է նշել, որ միջմրցաշրջանային պատրաստությունը շատ անհաջող էր, քանի որ աշխարհի առաջնությունն ամեն ինչ փչացրեց: Դրան պետք է գումարել վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին: Ռոյսի, Շահինի ու Գյունդոգանի պես ֆուտբոլիստներից չես կարող համապատասխան մակարդակի խաղ ակնկալել այդպիսի ծանր վնասվածքներից հետո: Սակայն ես համոզված եմ, որ երկրորդ շրջանում շատ դժվար կլինի հաղթել մեզ: Մենք կատաղած որսորդի կնմանվենք»: