23/12/2014 10:47
Մաքրվել է գլխավոր և երկրորդական փողոցների ձյունը
Մայրաքաղաքում ձյան տեսքով տեղումներով պայմանավորված` վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունները Ավանում, Արաբկիրում, Նոր Նորքում ու Քանաքեռ-Զեյթունում ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Օգտագործվել է համապատասխան քանակի տեխնիկական աղ ու շլաքային ավազ: Մյուս վարչական շրջաններում տեխնիկական ու մարդկային ռեսուրսները պատրաստ են եղել ցանկացած պահի դուրս գալ փողոցներ: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները վաղ առավոտյան եղել են լիարժեք երթևեկելի: