24/12/2014 15:23
Քեսաբը կրկին վտանգված է
Թեև քեսաբցիներն արդեն վերադարձել են իրենց տները ու վերակառուցել են իրենց եկեղեցիներն ու դպրոցները, սակայն անվտանգության խնդիրը կրկին անկայուն է: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՒՅՆ»-ը:
Երկու օր առաջ հրթիռակոծվել էր Քեսաբի մոտ գտնվող Լեղի ջուրի (Ֆռնլոք) անցակետը, իսկ դեկտեմբերի 23-ի ուշ երեկոյան մեծ է եղել Քեսաբի վրա հարձակման վտանգը: Բնակչության մեծ մասին, հատկապես կանանց և երեխաներին, դուրս են բերել Քեսաբից և տեղափոխել Լաթաքիա:
Թուրքիայի կողմից` սահմանին շատ մոտ, նկատվել են զինված ասպտամբական խմբավորումներ:
Հիշեցնենք, որ 2014 թ. մարտի 21-ի առավոտյան իսլամիստները Թուրքիայի կողմից հարձակվել են հայաշատ Քեսաբ քաղաքի վրա, որը գտնվում է Լաթաքիա նահանգում և սահմանակից է Թուրքիային: Սիրիայի կառավարական բանակը հունիսին ազատագրել է շրջանը գրոհայիններից: