2014- 2015թթ-ի խաչմերուկում. Արտեմ Ասատրյանն ամփոփում է տարին՝ Aysor.am-ի հետ

25/12/2014 21:00

2014- 2015թթ-ի խաչմերուկում. Արտեմ Ասատրյանն ամփոփում է տարին՝ Aysor.am-ի հետ


Անցնող տարին ծանր էր ու բեկումնային սոցիալական պաշտպանության ոլորտի համար. եղան հարցեր, որոնք հարուցեցին հասարակության դժգոհությունը, ոչ բոլոր բարեփոխումներն ընկալվեցին իբրև հենց այդպիսին ու մինչ այժմ էլ հարցականի տակ են առնում կառավարության որոշումների արդյունավետությունը: Անցնող 2014թ-ը Aysor.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ ամփոփեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը.

-Պարոն Ասատրյան, թերևս սկսենք այն ձեռքբերումներից, որ ունեցել ենք սոցիալական ոլորտում 2014 թ-ին:

-Անցնող տարին բավական գերհագեցած և գերլարված էր, միաժամանակ նաև խիստ արդյունավետ: 2014 թվականին ուշադրության կենտրոնում են եղել ռազմավարական և մարտավարական խնդիրները, բայց որպես գերակա ուղղություններ կարևորվել են նոր համակարգերի ստեղծման և առկա համակարգերի կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Տարվա ընթացքում կարևոր ձեռբերումների շարքին կարելի է դասել պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի միասնական համակարգի ներդրումը և որպես շոշափելի արդյունք՝ հուլիս ամսից զգալիորեն բարձացվել են պետական համակարգի շուրջ 200.000 աշխատակիցների աշխատավարձերը, միջինը 40 տոկոսով:

Մեկ այլ ձեռքբերում է Զբաղվածության նոր մոդելի ներդրումը, որը խթանեց զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 10.130 աշխատանք փնտրող, որից 6268 կին, 6408-ը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձ:

Ոլորտում կարևոր և շատ հասցեական քայլերից մեկն էլ ժամանակավոր անաշխատունակության խնդիրների կանոնակարգման ուղղությամբ իրականացված լուծումներն էին, որի արդյունքում առաջարկվեց օրինագիծ, ըստ որի 30 000 չաշխատող մայր կստանան մայրության նպաստ շուրջ 130 000 դրամի չափով:
Բացի այդ 2014 թվականին մեծ ծավալի օրենսդրական աշխատանքներ են իրականացվել: Այս տարի ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ԱԺ-ի կողմից երրորդ ընթերցման և ամբողջությամբ ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը:

-Իսկ  թերություննե՞րը: Որոնք են դրանք, նաև ի՞նչ բացթողումներ ունեցավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հեռացող տարում ըստ Արտեմ Ասատրյանի:

-Բնականաբար կատարված հսկայածավալ աշխատանքների պայմաններում բացթողումներն ու թերությունները անխուսափելի են: Գլխավոր բացթողումներից մեկը կարելի է համարել մատուցվող ծառայությունների, իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանարությանն արդյունավետ իրազեկումը: Մեկ այլ բացթողում էլ կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետ, որտեղ թեև արձանագրվել են զգալի հաջողությունները, բայց, այնուամենայնիվ, այն դեռ ամբողջությամբ չի սպասարկում նախարարության ռազմավարական քաղաքականության ուղղությունները:

-Պետական բյուջեի նախագծի հաստատման ժամանակ անցած տար հայտարարվեց, որ բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն: Արդյո՞ք բոլոր ծրագրերը, որ ամրագրված էին 2014 թ-ի պետբյուջեով, իրականացվել են:

-ՀՀ 2014թ. պետական բյուջեյով նախատեսված բոլոր ծրագրերն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունները կատարվել են ողջ ծավալով, պատշաճ և ժամանակին: Քանի որ ֆինանսական տարին դեռևս չի ավարտվել, պետական բյուջեյով նախատեսված գործողությունների ֆինանսական ցուցանիշները դեռևս չեն ամփոփվել, այս մասին հնարավոր կլինի խոսել միայն ֆինանսական տարվա ավարտից հետո:

-Գանք տարվա ամենաթեժ քննարկմանն ու ընդվզմանն արժանացած հարցին` կենսաթոշակային բարեփոխմանը, որի կոնտեքստում «կուտակային» բաղադրիչն այլևս քաղաքական նշանակություն ունի: Ի՞նչ արդյունք եք արձանագրել կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում, արդյոք դրանց հետևանքով թեթևացել են քաղաքացիների խնդիրները:

-2014 թվականի հունվարի 1-ից փոխվել է աշխատանքային (հունվարի 1-ից) և զինվորական (հուլիսի 1-ից) կենսաթոշակների հաշվարկման կարգը: Արդյունքում, առաջանցիկ տեմպերով աճել է ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի չափը, իսկ ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը նվազել է շուրջ 32000-ով (սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կկազմի շուրջ 15000):

Երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկման կարգի փոփոխության արդյունքում զինվորական կենսաթոշակի միջին չափն ավելացել է շուրջ 15 տոկոսով:

Մշակվել և հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքը: Ակնկալվում է, որ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրմամբ կապահովվի աշխատանքային կորցրած եկամուտների նկատմամբ համապատասխան փոխհատուցում (40%-50%) ապահովող կենսաթոշակ:

-2014թ-ին երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը ավելի բարդացավ` տարին սկսել էինք գազի սակագնի թանկացմամբ, օգոստոսի մեկից եղավ նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում, գնաճ.... Պարոն Ասատրյան, աղքատության ի՞նչ ցուցանիշով ենք փակում տարին: Խնդրում եմ ներկայացնել նաև 2013թ-ի տվյալը:

-Ամեն տարի ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն իրականացնում է  տնային տնտեսությունների  կենսապայմանների  ամբողջացված  հետազոտություն,  որի  արդյունքներով հրապարակվում է  «Հայաստանի  սոցիալական պատկերը և  աղքատությունը»  վիճակագրական-վերլուծական  զեկույցը:

2014 թվականի նոյեմբերին հրապարակված զեկույցի տվյալներով աղքատության  մակարդակը կազմել է  32 %,  նախորդ տարվա 32.4 %-ի  դիմաց,  իսկ ծայրահեղ աղքատության  մակարդակը` 2.7 %,նախորդ տարվա 2.8 %-ի դիմաց:

Նախարարության կողմից իրականացվող ընտանիքի կենսամակարդակի  բարձրացմանն ուղղված  նպաստների  ծրագրի  շրջանակներում  նպաստ են  ստացել ամսական  միջինում շուրջ  104 հազար սոցիալապես  անապահով  ընտանիքներ:  Նպաստի միջին չափը կազմել է 30.350 դրամ:

- Ներկայացրեք  նաև գործազրկության վերաբերյալ նույն տեղեկությունները:

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ գործազրկության մակարդակը հանրապետությունում անցյալ տարի կազմել է 16.2 %,  իսկ 2014 թվականի 2-րդ եռամսյակում՝ 17.5%:

- Նորից վերադառնանք «կուտակայինին»: Անցնող տարին հասարակական ակտիվության առումով բավականին բուռն էր: Սոցոլորտը հատկապես թիրախում էր՝ նախ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, ապա նաև մայրության նպաստի պատճառով: Այս երկու նախաձեռնությունները, կարելի է ասել, օրակարգային դարձան քաղաքացիական ակտիվիստների համար: Որքանո՞վ եք արդարացի համարում այս պայքարը և ինչո՞վ եք հատկապես պայմանավորում նման բուռն հասարակական արձագանքը:

-Հասարակության և առանձին սոցիալական խմբերի ակտիվությունն օրինաչափ և խրախուսելի է, ողջունվում է ՀՀ կառավարության կողմից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր հերթին բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության ակտիվությունն ու ներգրավվածությունը ինչպես օրինաստեղծ գործունեության ընթացքում, այնպես էլ կարիքավոր մարդկանց խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի շրջանակներում:

Ձեր կողմից մատնանշված երկու նախաձեռնությունների առնչությամբ քաղաքացիական հասարակության ակտիվությունը բնական էր և օգտակար, իհարկե ակտվիության ոչ բոլոր ձևաչափերն են ընդունելի և այսօր համապատասխան մշակույթի ձևավորման խնդիր կա, բայց հիմնականում քաղաքացիական ակտիվությունը հնարավորություն տվեց մեզ ոչ միայն երկխոսության արդյունքում մշակել ու կիրարկել հավասարակշռված կարգավորումներ ու մեխանիզմներ, այլև օգնեց հանրության լայն շրջանակներին իրազեկել իրականացվող բարեփոխումների մասին:

-Այդ դեպքում  ի՞նչ բարեփոխում է սպասվում սոցիալական ոլորտում 2015թ-ին, այսպես ասած` ինչո՞վ կուրախացնեք հանրությանը:

-Հաջորդ տարի նախատեսված անելիքների մեջ է համալիր սոցիալական ծառայությունների ակտիվ գործունեությունը, այդ ծառայությունների մեջ սոցիալական աշխատողի ինստիտուցիոնալացումը:
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շարունակվելու են աշխատանքները հաստատությունների դեինստիտուցիոնալիզացման ուղղությամբ՝ առավել գործնական քայլերով:

Բարեփոխումների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, համաձայն որի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նպատակով 2015 թվականից սահմանվելու է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա):

«Այ Բի Էմ» ընկերության հետ համատեղ նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ է նախատեսվում ներդնել սոցիալական ապահովության ոլորտի տարբեր համակարգերում և առաջին հերթին զբաղվածության   համակարգում, ինչն առավել արդյունավետ կդարձնի այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունը:

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել Այսօր, 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ Այսօր, 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) Այսօր, 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել Այսօր, 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Այսօր, 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան Այսօր, 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում Այսօր, 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին Այսօր, 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին Այսօր, 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան Այսօր, 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները Այսօր, 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան Այսօր, 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք Այսօր, 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս Այսօր, 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան Այսօր, 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը Այսօր, 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո Այսօր, 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Այսօր, 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել Այսօր, 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից Այսօր, 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել Այսօր, 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից Այսօր, 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին Այսօր, 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում Այսօր, 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան Այսօր, 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին Այսօր, 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից Այսօր, 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը

Տվյալ բաժնի վերջին նյութերը