12/01/2015 18:49
ՌԴ դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով իր ցավակցություններն է հայտնել Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ:
«Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է բոլորիս համար: Սգում և ցավում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցում ենք զոհվածների հարզատներին ու մտերիմներին»:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները ՌԴ կառույցների հետ համատեղ ջանքերով որոնողական ու հետախուզական աշխատանքներ են իրականացնում կատարվածը բացահայտելու, պարզելու և պատժելու ուղղությամբ:
«Կատարվածին համապատասխան և օբյեկտիվ գնահատական կտրվի»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ քննչական մարմինները կոորդինացնում են իրենց ուժերը և համատեղ աշխատանքներ իրականացնում ռուսական ուժերի հետ ռուսական ռազմաբազայում և դրա հարակից տարածքում: