15/01/2015 20:12
Լարված իրավիճակ Գյումրիում. ՌԴ հյուպատոսության մոտ բախումներ են ցուցարարների և ոստիկանների միջև
Գյումրիում իրավիճակն այս պահին ծայրահեղ լարված է: Շիրակի մարզի դատախազության մոտ բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը որոշեց շարժվել դեպի ՌԴ հյուպատոսություն:
Հյուպատոսության ճանապարհին ցուցարարներին դիմավորեց ոստիկաննական պատը, որից հետո եղան բախումներ:
Որոշ տեղեկություններով՝ դրանց հետևանքով կա մեկ վիրավոր, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: