21/01/2015 11:57
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը:
Վրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ն. Ասատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: