22/01/2015 11:08
Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Տավուշում. Կորուստներ չունենք
Այս գիշեր հակառակորդն ակտիվացել էր հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիցյանը:
«Ընդհանուր սահմանի այդ հատվածի ուղղությամբ այս գիշեր արձակվել է 200 կրակոց»,- ասաց նա` նշելով, որ հակառակորդը նաև ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որը հետ է մղվել հայ դիրքապահների կողմից:
ՀՀ Զինած ուժերը կորուստներ ու վիրավորներ չեն ունեցել: