23/01/2015 12:20
Վ. Բաբայան. ՀԱՊԿ-ը պարտավոր է գնահատական տալ կատարվածին
«Հակառակորդը արդեն այնքան է լկտիացել, որ բացահայտ հարձակում է գործում Տավուշի վրա: Տավուշի մարզը ՀՀ անբաժանելի մաս է և բոլոր միջազգային պայմանագրերով դա արդեն բացահայտ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի սահմանները ճանաչված է ՄԱԿ-ի կողմից»,- Facebook-յան իր էջում իր մտահոգությամբ է կիսվել ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
Վերջինս նշել է, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություն /ОДКБ/ և այս կառույցը պարտավոր է գնահատական տալ կատարվածին կամ արձագանքել, ինչպես նախատեսված է պայմանագրով.
«Ցավակցում եմ այս առավոտ զոհված մեր հերոս զինվորների ընտանիքներին և հարազատներին»,- հավելել է նա: