29/01/2015 14:13
«Facebook»-ի շահույթը 2014-ին կազմել է 2.94 մլրդ դոլար
«Facebook» սոցիալական ցանցի զուտ շահույթը 2014 թ. կազմել է 2.94 մլրդ դոլար, որը 96 %ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:
«Facebook»-ի հասույթը 2014 թ. աճել է 58 %-ով՝ հասնելով 12,47 մլրդ ԱՄՆ դոլարի: «Facebook»-ի շահույթը 2014 թ. 4-րդ եռամսյակում աճել է 34 %-ով՝ հասնելով 701 մլն ԱՄՆ դոլարի:
Եամսյակային հասույթի մեծ մասը՝ 93 %, գալիս է գովազդից, մնացածը հավելվածներում ապրանքների վաճառքից ստացվող վարձավճարներն են:
Բջջային լսարանի ցուցանիշը «Facebook»-ում նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտ 25 տոկոսով, ամեն օր «Facebook» սոցիալական ցանց է այցելում մոտ 745 մլն մարդ: