16/02/2015 18:03
Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) ևս լքեց ԲՀԿ-ի շարքերը
Մամուլում առկա տեղեկության համաձայն՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը, ով առավել հայտնի է որպես Յուվեցի Կարո, դիմում է գրել ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին և հայտնել, որ այսուհետ ԱԺ-ում կշարունակի իր գործնեությունը որպես անկուսակցական պատգամավոր:
Aysor.am-ը փորձեց պատգամավորից ճշտել այս տեղեկությունը, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում, իսկ հետո համարը անհասանելի դարձավ, իսկ նրա օգնականը մեր թղթակցին հայտնեց, որ արդեն մի քանի օր է՝ չի առնչվել Կ. Կարպետյանի հետ և որևէ ինֆորմացիա չունի:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ հեռանում է ԲՀԿ-ից: