18/02/2015 15:43
Նաիրիտցիները կսպասեն մինչև ուրբաթ
Նաիրիտցիներն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության մոտ:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ևս նրանք հավաքվել էին Կառավարության մոտ՝ սպառնալով բողոքի ակցիա կազմակերպել ամեն օր: Քիչ առաջ, սակայն, նրանք հեռացան այնտեղից՝ պայմանավորվելով կրկին հավաքվել ուրբաթ օրը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենք սպասում են Կառավարության պատասխանին, որը խոստացել էր Կառավարության քաղաքացիների ընդունելության և նամակների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Ա. Հարությունյանը նշեց նաև, որ այլևս չեն պաստրաստվում հանդիպել ոչ մեկին: «Դեռ սպասում ենք պատասխանին, որից հետո կորոշենք մեր հետագա անելիքները»,- ասաց նա: