21/02/2015 15:43
Քաղաքագետ. Հայաստանի ընդդիմադիր դաշտը կաթվածահար է
Կոմպրոմիս տեղի ունեցավ, սա կայուն կլինի, թե չէ, դեռ անհայտ է: Այս պահին ընդամենը պետք է փաստել, որ կողմերը գնացել են փոխզիջման և հիմա ինչ որոշում էլ կայացնեն, շատ կարևոր է Հայաստանի հետագա առաջընթացի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին, կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Մեր հասարակությանը թվում է, թե մեկ օրում և մեկ միտինգով բոլոր հարցերը կլուծվեն, սակայն այդպես չէ, և իրականությունն այլ է»,- ասաց քաղաքագետը:
ՀՀԿ-ականները, շարունակեց խոսքը նա, միանգամից հուժկու գրոհ սկսեցին, սկզբում այնպիսի տպավորություն էր, թե ՀՀԿ-ն որոշել է վերացնել ԲՀԿ-ական գործարարներին, իսկ այսօր արդեն նահանջել են:
Եզրափակելով խոսքը՝ քաղաքագետն ասաց, որ ներկայում Հայաստանի ընդդիմադիր դաշտը կաթվածահար է, սակայն սխալ է արագ հայտարարություններ և վերլուծություններ անել: