24/02/2015 12:11
ԱԺ-ից. Դավիթ Քոչարյանը հեռացել է ԲՀԿ խմբակցությունից
ԱԺ հերթական նիստն այսօր մեկնարկեց սովորականի նման: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել հաշվիչ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ, իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ հանձնաժողովի քարտուղար:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց նաև, որ իր դիմումի համաձայն, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը հեռացել է ԲՀԿ խմբակցությունից: