03/03/2015 11:52
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Մեղրիում
Մարտի 2-ին, տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ հարավ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.400 և արևելյան երկայնության 46.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
ՀՀ ՏԿԱԻՆ-ից տեղեկացնում են, որ երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր և ավերածություններ չկան: