Ն. Զոհրաբյան. Ես այսօր ԲՀԿ-ն հայտարարում եմ ընդդիմություն

05/03/2015 15:46

Ն. Զոհրաբյան. Ես այսօր ԲՀԿ-ն հայտարարում եմ ընդդիմություն


Քիչ առաջ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ ԲՀԿ  ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրել է ակտիվ քաաղքականությունից հեռանալու մասին հայտարարած կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:

Ն. Զոհրաբյանը հանդես է եկել ելույթով.

«Լինեմ անկեղծ՝ ինձ համար դժվար է լինելու տալ բոլոր  հարցերի պատասխանները, որ այսօր ունի մեր հանրությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, և ունեք նաև դուք՝ որպես ԲՀԿ անդամներ, կուսակցության նվիրյալներ: Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչ ծանր պատասխանատվություն է Գագիկ Ծառուկյանից հետո ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սակայն, քաղաքականությունից հեռանալը եղել է Գագիկ Ծառուկյանի անձնական որոշումը և ինչքան էլ մեզանից շատերը համաձայն չեն եղել այդ որոշման հետ, սակայն յուրաքանչյուր մարդ ունի իրավունք իր համար կայացնելու անձնական որոշում, և մենք պարտավոր ենք հարգել մեր գործընկերոջ կայացրած որոշումը:

Այո, քաղաքականությունից հեռանալու և ԲՀԿ նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի  հրաժարվելուց հետո, լինեմ անկեղծ,  կուսակցությունում եղել են բազմաթիվ քննարկումներ՝ թե՛  քաղաքական թիմում, թե՛ տարածքային կառույցներում՝ կուսակցության հետագա ճակատագրի հետ կապված: Ես հիմա չեմ ցանկանում կրկին անգամ անդրադառնալ այդ քննարկումներին, որովհետև, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, կարծում եմ, մենք  միասին կայացրեցինք ճիշտ որոշում՝ շարունակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունը, որովհետև մենք առաջին հերթին ունենք պատասխանատվություն մեր ընտրողների, մեր քաղաքացիների առաջ: Եվ մեր խորին շնորհակալությունը Գագիկ Ծառուկյանին՝ իր ազնիվ ու նվիրյալ գործունեության համար:

Հարգելի գործընկերներ, վերջին իրադարձություններից հետո հիասթափվե՞ց հանրության մի հատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ես անկեղծ չեմ լինի, եթե ասեմ՝ ոչ:  Եւ դրա համար երևի ուներ իրավունք: Ես մեր բոլորի անունից ներողություն եմ խնդրում մեր այն հայրենակիցներից, ում հույսերը մենք չկարողացանք արդարացնել: Այսօր ես չեմ ցանկանում խոսել տեղի ունեցածի պատճառների, մեր ու այլոց սխալների մասին: Տեղի ունեցածը վերլուծելու համար ժամանակ է պետք, բայց դա անպայմանորեն պիտի արվի, հետագա մեր քայլերի ու գործողությունների ճիշտ հետևությունների համար: Այո, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար հեշտ ժամանակներ չեն, սակայն ամուր և կենսունակ է այն կուսակցութունը, որը կարողանում է դիմակայել դժվարություններին և շարունակում է իր ճանապարհը, որովհետև վստահ է, որ անելիք ունի մեր երկրի առջև ծառացած լրջագույն համակարգային խնդիրները լուծելու հարցում:  Այդ խնդիրները չեն վերացել և դրանք լուծելու գործում մենք շարունակելու ենք լինել սկզբունքային ու վճռական:

Ես կրկին պնդում եմ, որ այդ խնդիրները մենք կարողանալու ենք լուծել միայն լայն համախմբմամբ՝ միմյանց օգնելով, լինելով իրական, այլ ոչ թե իմիտացիոն համախոհներ ու գործընկերներ: Սա է ճանապարհը. այլ ճանապարհ չկա: Մենք շարունակելու ենք պաշտպանել սոցիալական բոլոր խավերի շահերը, ինչպես որ արել ենք միշտ՝ թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, ու նաև մեր հետևողական պայքարի  արդյունքում էր, որ փոքր և միջին ձեռներեցության բազմահազար ներկայացուցիչների հետ միասին հասանք կոնկրետ արդյունքի՝ ընդունվեց կողմերի համար փոխընդունելի տարբերակ: Ես հիմա չեմ ցանկանում թվարկել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են եղել քաղաքացու հոգսը թեթևացնելուն և տվել են արդյունք:
Հարգելի գործընկերներ, հիմա հապճեպ քայլեր անելու ժամանակը չէ. հիմա տեղի ունեցածը սթափ, առանց ավելորդ էմոցիաների քննարկելու, վերլուծելու և հետևություններ անելու ժամանակն է:  Մենք պետք է հաշվետվություն տանք հանրությանը, թե ինչու իրադարձությունները զարգացան այս կերպ և ի՞նչ քայլերով  այսուհետ պիտի հասնել երկրի առջև ծառացած իրապես լրջագույն խնդիրների լուծմանը:
Մենք պետք է հասկանանք, որ պետության և ժողովրդի խնդիրները այս ներքաղաքական ճգնաժամից հետո չեն լուծվել, անգամ չեն մեղմվել: Եւ եթե մեր խնդիրը իրապես ժողովրդի կողքին լինելն ու ժողովրդի իրավունքների համար պայքարելն է, ուրեմն մենք պետք է շատ լուրջ աշխատենք այդ ուղղությամբ: Մեր պայքարը երբեք աթոռների ու պաշտոնների համար չի եղել ու, կարծում եմ, հանրությունը դա հրաշալի գիտի։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավատացեք,  լուրջ անելիք ունի և մենք, այստեղ հավաքվածներս, մեզանից յուրաքանչյուրս, որ կուսակցության ստեղծման  առաջին օրվանից  միասին կառուցել ենք մեր կուսակցությունն ու կարողացել վաստակել ժողովրդի վստահությունը, ուղղակի բարոյական իրավունք չունենք շրջվելու և հեռանալու: 

Հարգելի կուսակից ընկերներ, կան բարդ իրավիճակներ, սակայն անհաղթահարելի ու անլուծելի իրավիճակներ չկան, եթե քո նպատակն ու ցանկությունը ազնիվ է: Ես վստահ եմ, որ մեր բոլորի նպատակը ուժեղ պետություն, արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացի  ունենալն է, և ահա հանուն այդ  նպատակի մենք շարունակելու ենք աշխատել թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս: Մեզանից որևէ մեկի համար հեշտ չի լինելու, բայց մենք մեկ անգամ չէ, որ միասին կարողացել ենք հաղթահարել բարդ  իրավիճակներ:
Ես անկեղծորեն խոստովանում եմ՝ ստեղծված նոր իրավիճակում մենք մտածելու, վերլուծելու, հետևություններ անելու, կուսակցության ներսում լուրջ գործ ունենք, ուստի ես պիտի ներողություն խնդրեմ նաև լրատվամիջոցներից, որոնց բոլորի հարցերին չէ, որ  ես ու իմ գործընկերներն այսօր ունենք և պատրաստ ենք տալ  պատասխաններ:    

Հավատացեք, ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը: Ես հասկանում և սթափ գնահատում եմ բոլոր հնարավոր դժվարություններն ու խնդիրները: Բայց դրանք բոլորը կլինեն հաղթահարելի միայն մեկ դեպքում, եթե մենք լինենք միասնական ու միմյանց օգնելով շարժվենք առաջ: Ես ամենայն պատասխանատվությամբ  հայտարարում եմ, որ  մենք բոլոր որոշումները կայացնելու ենք մասին՝ միմյանց հետ խորհրդակցելով, քննարկելով, որովհետև դա է կուսակցական ժողովրդավարության  ամենաարդյունավետ գործիքը:  Ես ձեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեմ ու վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք վերգտնել ժողովրդի հետ ինչ-որ չափով խաթարված երկխոսությունն ու շարունակել աշխատել պետության առջև ծառացած  լրջագույն խնդիրները լուծելու համար:

Հարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր ԲՀԿ հայտարարում եմ ընդդիմություն:
Նույնը ես կհայտարարեմ ԱԺ առաջիկա քառօրյայում՝ օրենքի համաձայն: Մեզ, բնականաբար, ժամանակ է պետք մեր մարտավարությունն ու հետագա քայլերը ծրագրելու  համար:

Մեզ հիմա լրջագույն քննարկումների և վերլուծությունների փուլ է սպասվում՝ ընդդիմության հստակ և ընկալելի մարտավարություն մշակելու համար: Մենք դա անելու ենք միասին, որովհետև մենք պատասխանատվություն ունենք  ժողովրդի առջև: Այլ ճանապարհ չկա:
Վերջում՝ երկու բառ իմ մասին: Ես պատրաստ եմ աշխատելու: Ես կողմ եմ թիմային աշխատանքի, կողմ եմ ներկուսակցական քննարկումների և բանավեճերի: Սակայն, ուզում եմ լինել ձեզ հետ բացարձակապես անկեղծ. եթե  գա մի պահ, որ ես տեսնեմ, որ իմ աշխատանքը արդյունք չի տալիս, իմ և իմ գործընկերների պատկերացումները անելիքների ու ապագայի հանդեպ չեն համընկնում, ես արժանապատիվ վայր կդնեմ ԲՀԿ նախագահի իմ լիազորությունները: Եւ երբեք չեմ անի քայլ, որը պատիվ չի բերի կուսակցությանն ու կհիասթափեցնի ժողովրդին։ Դրանում կարող եք վստահ լինել։
Կրկին շնորհակալ եմ վստահության համար»:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:51 Սանոսյանը Խաչատուրյանին զեկուցել է՝ ինչ է անում իր գլխավորած նախարարությունը՝ հանուն «Խաղաղության խաչմերուկ»-ի Այսօր, 19:31 Համախմբվում են հայրենիքի համար մտահոգ բոլոր մարդիկ, մեր բաժին կռիվը տալու ենք․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 19:16 Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Այսօր, 19:05 Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Այսօր, 18:49 «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Այսօր, 18:38 Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Այսօր, 18:23 Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Այսօր, 18:08 ՀՀ կառավարությունը հաշվետվություն է հրապարակել․ «Տեղադրվել է 35 սահմանային սյուն, իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին» Այսօր, 18:00 Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում Այսօր, 17:45 Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան է այցելելու Այսօր, 17:31 Նոր բնակավայր է անցել ռուսական վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ հայտնել է օտարերկրյա վարձկանների ստորաբաժանում չեզոքացնելու մասին Այսօր, 17:16 Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վահե Դավթյան Այսօր, 17:02 «Մտքումս` պայքար, սրտումս` հայրենիք»․ Բագրատ Սրբազանը Շուշիում զոհված հերոս Դավիթ Շահնազարյանի հուշարձանի մոտ վերահաստատել է նրա ուխտը (Տեսանյութ) Այսօր, 16:51 Ադրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին Այսօր, 16:49 Մարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ Այսօր, 16:47 Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ Այսօր, 16:45 Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Այսօր, 16:36 Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն Այսօր, 16:24 Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը Այսօր, 16:13 Դավիթ Մարտիրոսյանը 2 ամիս պայքարում էր հիվանդության դեմ. Ուրարտուի գրառումը Այսօր, 16:03 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր, 15:58 Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը Այսօր, 15:49 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Այսօր, 15:44 Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան Այսօր, 15:40 Մեկ հարթակում միավորվել են Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր Այսօր, 15:36 Հայաստանին պետք է իշխանափոխություն և պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ. Օսկանյան Այսօր, 15:28 Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասին Այսօր, 15:26 Ականի պայթյունից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել Այսօր, 15:22 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան. մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ Այսօր, 15:16 Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այսօր, 15:12 Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ Այսօր, 15:04 Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն Այսօր, 14:56 «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի Այսօր, 14:44 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են․ Ոսկեպարի համայնքապետ Այսօր, 14:30 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 14:23 Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. Մարուքյան Այսօր, 14:12 Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը Այսօր, 14:07 Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին Այսօր, 14:01 Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Այսօր, 13:52 «Civic»-ի լրագրողը Բագրատ Սրբազանի մասին ստահոդ լուրեր է տարածում. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Այսօր, 13:40 Թուրքիան ևս «խաղաղության» է պատրաստվում՝ դպրոցական ծրագրերում ներառելով ծավալապաշտական ծրագրերից մեկը. Թյուրքագետ Այսօր, 13:35 Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈւՀ-երում (Տեսանյութ) Այսօր, 13:24 Պարն այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին. Անդրեասյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ Այսօր, 13:22 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը Այսօր, 13:19 Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է Այսօր, 13:17 Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ Աննա Վարդապետյան Այսօր, 13:11 Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «ՀայաՔվե» Այսօր, 13:09 Կիրանց են ժամանել Արագածոտնի թեմի և Մասյացոտնի թեմի առաջնորդները (Տեսանյութ) Այսօր, 13:07 Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան Այսօր, 13:02 Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Այսօր, 12:58 Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը. Գառնիկ Դանիելյան Այսօր, 12:51 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան Այսօր, 12:44 Կենդանաբանական այգին կներկայանա նոր բրենդի ներքո Այսօր, 12:39 Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 12:28 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինարարություն իրականացնող 164 օբյեկտից 33-ն են պատշաճ ապահովված եղել փոշեկլանիչ ցանցերով Այսօր, 12:22 Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը` մայիսի 1-ին, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս Այսօր, 12:19 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Այսօր, 12:15 Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք Այսօր, 12:07 Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5 զոհերը ԻԻՀ քաղաքացիներ էին Այսօր, 12:05 Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Այսօր, 12:02 Վանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:59 Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Այսօր, 11:56 Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին (Տեսանյութ) Այսօր, 11:51 Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Այսօր, 11:44 «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. Ահազանգ Այսօր, 11:34 Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Այսօր, 11:32 «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան․ Լուսանկարներ Այսօր, 11:30 «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը Այսօր, 11:27 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում Այսօր, 11:24 Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 11:18 Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. Վիլեն Գաբրիելյան Այսօր, 11:10 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար, ԱԺԲ շարժման մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել Այսօր, 11:06 Դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց Այսօր, 11:00 Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Այսօր, 10:57 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք Այսօր, 10:53 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Այսօր, 10:45 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Այսօր, 10:39 25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այսօր, 10:33 Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին Այսօր, 10:29 «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք». Երևանում հայտնված պաստառներով կոչ են անում՝ ակցիաներ անել սրտի ուզած ձևով Այսօր, 10:24 Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Այսօր, 10:20 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Այսօր, 10:09 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը Այսօր, 09:55 Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան Այսօր, 09:49 Լույս չի լինի Այսօր, 09:43 Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով 28/04/2024 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան 28/04/2024 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ 28/04/2024 19:53 Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածում առաջխաղացում են ունեցել. Գառնիկ Դանիելյան 28/04/2024 18:34 Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 28/04/2024 17:48 «Որդիների կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 28/04/2024 17:41 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին 28/04/2024 16:20 Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 28/04/2024 16:16 Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 28/04/2024 15:53 Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ 28/04/2024 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 28/04/2024 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ 28/04/2024 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել 28/04/2024 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան 28/04/2024 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Տվյալ բաժնի վերջին նյութերը