26/03/2015 15:55
Կառավարությունը 7 մարզերի հատկացրեց 1 միլիարդ 626 միլիոն դրամ
ՀՀ կառավարությունը Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին հատկացրեց 1 միլիարդ 626 միլիոն դրամ: Օրենքի նախագիծը այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
1 միլիարդ 626 միլիոն դրամով 7 մարզերի համայնքներում կիրականացվեն մարզական, մշակութային և կրթական շուրջ 25 ծրագիր. գումարի հիմնական մասն ուղղվելու է կրթական օբյեկտների վերանորոգմանը: