14/04/2015 12:13
Կատարվում է քննություն՝ պարզելու երեկվա ինքնասպանության պատճառները
2015 թվականի ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել, ըստ որի Տ. Պետրոսյան 18 շ բնակիչ, 1951թ ծնված Ա. Խանզադյանը 9-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվում է քննություն՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները, նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: