17/04/2015 09:40
Կոտայքի մարզում բրուցելոզի վարակ է տարածվել
Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաև գյուղի բնակիչներից մի քանիսին: Այս տեղեկությունը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում հաստատել է գյուղապետ Բադալ Սարգսյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնել են, որ Սոլակի բնակիչներից մեկը, ում մոտ հաստատվել է բրուցելոգ ախտորոշումը, տեղափոխվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: