«Հայոց ցեղասպնություն. Կոտրելով լռությունը». Հայերի զորակոչն Օսմանյան բանակ՝ հավաքագրել, զինաթափել, կոտորել

21/04/2015 21:04

«Հայոց ցեղասպնություն. Կոտրելով լռությունը». Հայերի զորակոչն Օսմանյան բանակ՝ հավաքագրել, զինաթափել, կոտորել


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային, գիտական, հասարակական նախագծերին:

Այսօր զրուցել ենք «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն, պ.գ.թ. Արամ Անանյանի հետ, ով աշխատում է իր գիտական հետազոտության վրա՝ Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը նախորդած հայերի զորակիոչի թեմայով: 
 
-Պարոն Անանյան, նախ և առաջ ինչո՞ւ է կարևոր այս թեմայի ուսումնասիրությունը:

- Պետք է ասեմ, որ անցած 100 տարվա ընթացքում Ցեղասպանությունն ու դրա պատմությունը բազմակողմանի ուսումնասիրվել է՝ թե′ պատմական, թե′ իրավական տեսանկյուններից: Գիտական շրջանառության մեջ են դրվել բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, բազմաթիվ աշխատանքներ և այդ ամենն ընթերցելով ինձ համար հայտնաբերեցի, որ մի խնդիր դեռևս մնում է ամբողջությամբ չուսումնասիրված՝ դա Օսմանյան բանակում հայ զինվորականության ոչնչացման հարցն է: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչություը ևս զորակոչվեց բանակ: Դա, իհարկե, հետևեց 1908թ.-ի Երիտթուրքական հեղափոխությանը և հայ ժողովրդի համար Օսմանյան բանակ զորակոչվելը դարձավ այն առաջին քայլը, որը միտված էր հայությանն ինքնապաշտպանվելու որևէ հնարավորությունից զրկելուն: Բացատրեմ՝ ինչու:

Ոչ մահմեդականները մինչև 19-րդ դարի կեսերը Օսմանյան բանակում ծառայելու հնարավորություն չեն ունեցել և փոխարենը վճարել են գլխահարկ:

Ես մի փաստ եմ հայտնաբերել՝ 1847թ.-ից հույն նավաստիներն են սկսել զորակոչվել ռազմածովային նավատորմ: Այնուհետև՝ 1855թ.-ին, ընդունվել է պարտադիր զինվորական ծառայության մասին որոշում, սակայն այն հարուցել է թե′ մահմեդականների, թե′ քիրստոնյաների դժգոհությունը ու որոշվել է դրա փոխարեն կիրառել հարկ:

Այսպիսով պետք է ընդգծենք, որ մինչև երիտթուրքական հեղափոխությունը ոչ մահմեդականների կանոնավոր զինծառայություն չի եղել:
Արդեն հեղափոխությունից հետո՝ 1909թ.-ին, Թուրքիայում փոխվեց զինապարտության մասին օրենքը: Երիտթուրքական կառավարությունը վերացրեց զինծառայությունից ազատվելու հետ կապված հարկն ու ստեղծվեցին պայմաններ հավասար ծառայության համար՝ անկախ կրոնական պատկանելիությունից: Հատկանշական է, որ այ ժամանակ ծառայությունից կարող էին ազատվել ուսուցիչները, օտարերկրյա քաղաքացիություն ընդունածներն ու միայնակ ծերերի ու կանանց խնամողները:

Իրականում զինծառայությունը բանակում հայ ժողովրդի համար կարող էր շատ կարևոր լինել, քանի որ այդքան տարի Օսմանյան կայսրությունում ապրելով՝ հայերն անծանոթ էին զինվորական և ռազմական գործին, հետևաբար նաև անպաշտպան էին: Հարյուրամյակներով ջնջվում էր հայ ժողովրդի զինվորական, ռազմական հիշողությունը: Սակայն արդյունքում՝ հայերն անգամ զորակոչվելով այդպես էլ զենք չկրեցին:

Ըստ առկա տվյալների՝ ոչ քրիստոնյաների զորակոչը Օսմանյան բանակ տեղի էր ունենում երեք տարիքային խմբով՝ 20-ից 45 տարեկանների տարիքային խումբ, 15-ից 20 տարեկանների և վերջում՝ 45-ից 60 տարեկանների: Այսինքն տեսականորեն և գործնականորեն զենք բռնելու ունակ բոլոր տղամարդիկ զորակոչվում էին, հետո՝ զինաթափ արվում և դաժան շահագործման ենթարկվում աշխատանքային գումարտակներում:

Այդ տարիներին բանակ զորակոչվածների թվի հետ կապված տեղեկատվությունը միանշանակ չէ: Կան մի քանի տվյալներ: Թուրքերն, օրինակ նշում են 50 հազար զորակոչվածի մասին, ինչը անհնարին փոքր թիվ է: Այլ աղբյուրներում հիշատակվում է 100-ից 200 հազար տվյալը:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայերի նկատմամբ վերաբերմունքը հասկանալու համար ցանկանում եմ մեջբերել գերմանական դեսպանի՝ Կայզերական արտաքին գերատեսչությանը հայտնած տեղեկությունները, որոնք նա ստացել է Պատրիարքի հետ զրույցներից.

«Ուղղակի զինվորական ծառայությանը պիտանի հայ տղամարդիկ զորակոչվել են, մյուսներն էլ օգտագործվում են տեղափոխությունների և նման ծառայությունների մեջ: Նրանք անպաշտպան են դիակապտությամբ զբաղվող զինվորների հարձակումներից»:
Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ ի սկզբանե այս զորակոչի նպատակը եղել է հնարավորինս հալածել, արյունաքամ անել պաշտպանվելու ունակ հայ բնակչությանը:

-Պարոն Անանյան, աշխատանքի համար ի՞նչ աղբյուրներից եք օգտվում:

-Օգտվում եմ այն բոլոր աղբյուրներից, որոնք կան հրապարակում: Հիմնականում, ցանկանում եմ աշխատել Թուրքիայի ու Թուրքիայի դաշնակիցների կողմից հրապարակում եղած նյութերով: Քանի որ խոսքը գնում է զինվորականության, բանակի մասին՝ նրանց տվյալները կարող են ավելի մոտ լինել իրականությանը:

Ազդեցիկ է այն, որ, օրինակ, ես չգիտեմ մի այլ դեպք, երբ երկիրն իր իսկ բանակի դեմ հանցագործություններ է կատարում: Այսինքն՝ զորակոչելով զինվորին՝ սպանում է հենց զինծառայության ժամանակ: Իսկ Օսմանյան կայսրությունում հենց այդ է տեղի ունեցել:
Խնդիր էր դրված հայերին զինակոչել, զինաթափել, շահագործել աշխատանքային գումարտակներում և այդտեղ էլ ոչնչացնել: Սա, իսկապես, կազմակերպված կոտորածների առաջին փուլն էր և գործում էր հստակ մեխանիզմով: Այս մասին գրում են անգամ պրոթուրքական պատմաբանները: Տվյալներ կան, որ որոշ դեպքերում հայերին ուղարկել են նաև առաջին գիծ, որպեսզի նրանք այնտեղ ուղղակի սպանվեն:

Պետք է նշեմ, որ կոտորած տեղի էր ունենում ոչ միայն զորակոչից հետո, այլ հաճախ՝ հենց զորակոչի ընթացքում: Կմեջբերեմ մի տեղեկություն, որը թվագրված է 1915թ.-ի ապրիլի 29-ով.

«Բրուսայում 20 օր առաջ զորակոչել են 29 տարեկան հայ զինապարտներին ու ուղարկել հեռավոր նահանգ: Նրանց թիվը հստակ հայտնի չէ, բայց անցել է մի քանի հազարից»:

Այսինքն՝ զորակոչի պատրվակով մարդկանց ուղղակի հավաքագրել են ու կոտորել:

Բացի այդ մի սարսափելի իրականություն էլ կա՝ հայ ամրակազմ զինվորականներին օգտագործել են բժշկական փորձերի համար:  Նրանց վրա փորձարկել են օրինակ բծավոր տիֆի դեմ պատվաստանյութերն ու այդ փորձարկումների արդյունքներն անգամ հրապարակել են տեղական բժշկական թերթերից մեկում:
Կան բազմաթիվ վկայություններ նաև զինծառայող հայերի մասին, ովքեր բանակից արձակուրդ էին գալիս ու ուղղակի չէին գտնում իրենց ընտանիքները:

Շինարարական գումարտակների հետ կապված՝ հայերին օգտագործում էին ճանապարհաշինարարության ու երկաթուղու շինարարության համար: Կար կարևոր նախագիծ՝ Բեռլին-Ստամբուլ-Բաղդադ երկաթգիծը, որի շինարարության վրա էլ աշխատում էին հայերը: Ընդ որում հայ երկաթուղայինների ոչնչացման փորձերը երբեմն կանխվել են գերմանացիների միջամտությամբ և դա արվում էր միայն այն բանի համար, որ երկաթգծի կառուցման աշխատանքը չխաթարվի:

Ընդհանուր առմամբ ինձ համար աշխատանքն ավարտելու հետ կապված վերջնական ժամկետներ չեմ սահմանել: Բայց կարծում եմ, որ այն Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության ևս մեկ ապացույց կլինի:
 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:24 Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան Այսօր, 20:12 «Կստիպենք»․ Սրբազանը ասաց՝ ինչ քայլեր են անելու՝ հասնելու համար Փաշինյանի հրաժարականին (Տեսանյութ) Այսօր, 20:06 Ավելի քան համոզված եմ՝ Բագրատ Սրբազանի հաշտության օրակարգը հաղթելու է ստի, կեղծիքի ու դավաճանության դեմ պայքարում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 19:59 Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ․ «Հայկական ժամանակ» Այսօր, 19:53 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Այսօր, 19:47 Բագրատ Սրբազանը Փաշինյանին հիշեցրեց հրապարակում հավաքվելու իր խոստումը և հրաժարականի համար ժամանակ տվեց՝ մինչև 20։00-ն Այսօր, 19:41 Ավանդական լուսանկար՝ Հայրենական պատերազմի մասնակից պապիկիս տարեդարձին. Սուրեն Պապիկյան Այսօր, 19:38 ՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջին Այսօր, 19:30 Սպասում ենք պահանջի իրականացմանը․ Հուսամ՝ անցնցում կկատարեն․ Սրբազանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին Այսօր, 19:19 Միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագան․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 19:12 Տավուշը պայքարեց, մաքառեց, մեր ժողովուրդը ցույց տվեց, թե ինչքան արժանապատիվ է․ Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 19:07 Ուզում եմ որդիական խոնարհումով՝ ծնկած շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Ամենայն Հայոց հայրապետին․ Բագրատ Սրբազան Այսօր, 19:02 Թո՛ղ Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը. Գուրգեն Մելիքյան Այսօր, 18:54 «Հեռացի՛ր, հեռացի՛ր»․ Հանրապետության հրապարակում պահանջում են Փաշինյանի հրաժարականը Այսօր, 18:48 Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:43 Առաջին անգամ եմ տալու նրա անունը. Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու համար. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 18:30 Ոչինչ և ոչ ոք՝ ո՛չ երկնքում և ո՛չ երկրի վրա, չի կարող հայոց փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:19 Հանրապետության հրապարակում համազգային հավաքը սկսվեց ՀՀ օրհներգով և Տերունական աղոթքով Այսօր, 18:04 Ջերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) Այսօր, 17:52 «Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան»․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:44 Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայտնի փոքրիկները Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:40 Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են երթի մասնակիցներին Այսօր, 17:26 Բագրատ Սրբազանին մոտեցավ և Շարժմանը զորակցություն հայտնեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մայրը Այսօր, 17:20 «Հո դուք հողատո՞ւ չեք»․ ՔՊ-ականն՝ ընդդիմությանը Այսօր, 17:10 «Ժամանակն է փոփոխությունների»․ ԱԳ նախկին նախարարները, դիվանագետները, Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը ևս Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:05 Հայրենիքի ցավն է մարդկանց բերել այստեղ. Հրանտ Մարգարյան Այսօր, 16:58 Դեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակում Այսօր, 16:55 Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը Այսօր, 16:50 Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան Ոսկանյան Այսօր, 16:43 «Մարդիկ եկել են իրենց անհանգստությունը, մտահոգությունը հայտնելու ՀՀ իշխող ռեժիմի նկատմամբ, որը երկիրը բերել, հասցրել է այս ծայրահեղ կետին»․ Տիգրան Աբրահամյանը Հանրապետության հրապարակում է Այսօր, 16:37 ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել Այսօր, 16:32 Ոստիկանապետը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց թույլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը բռնի ուժ կիրառի Այսօր, 16:20 Իշխանափոխությունից հետո սահմանազատմանը մասնակցած մարդիկ կանգնելու են պատասխանատվության առաջ․ Չալաբյան Այսօր, 16:13 Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում՝ դադարեցրեք ապօրինություններ գործելը․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:11 Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Այսօր, 16:01 Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան Այսօր, 15:32 Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Այսօր, 15:22 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ Այսօր, 15:00 Արմավիրում Տիգրանը դաշտում կարիքներն է հոգացել, ինչը զայրացրել է մեկ այլ քաղաքացու. դիտողություն է արել, ապա՝ կրակել Այսօր, 14:39 Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով Այսօր, 14:27 Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Այսօր, 14:17 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան. Լուսանկարներ Այսօր, 14:07 LIVE. «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Այսօր, 14:01 Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Այսօր, 13:48 Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Այսօր, 13:37 ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 13:32 Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան Այսօր, 13:03 Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Այսօր, 12:57 Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա Այսօր, 12:48 Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը Այսօր, 12:30 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:27 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 12:16 Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ Այսօր, 12:07 Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ Այսօր, 12:03 Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 11:55 Քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ, կալանք՝ 9-ի նկատմամբ. ՔԿ-ն ամփոփել է բողոքի ակցիաների ընթացքը Այսօր, 11:51 Խոնարհում՝ մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան Այսօր, 11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 11:44 Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից Այսօր, 11:30 Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ Այսօր, 11:19 Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական Այսօր, 11:06 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:01 Գևորգ Պապոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:52 Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ Այսօր, 10:49 Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի Այսօր, 10:44 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան Այսօր, 10:42 Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան Այսօր, 10:37 Վարչապետի խոսնակը հերքում է՝ «Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին» գրառման հեղինակն ինքը չէ Այսօր, 10:35 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին Այսօր, 10:27 Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել. Կոտայքի թեմի առաջնորդը՝ «Հանուն ճշմարտության» շարժման մասին Այսօր, 10:25 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է Այսօր, 10:17 «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am Այսօր, 10:06 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:59 «Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Վարչապետ Փաշինյանն իր ժողովրդից տեղյակ չէ Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել հավաքը ​փչացնել քարոզչական դաշտում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գերիների մասով Փաշինյանի «սայլը տեղից չի շարժվել» Այսօր, 09:40 «Հրապարակ». Պաշտոնական արարողակարգը շուտ են սկսում, որ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում, շենքերը՝ վաճառվում Այսօր, 09:32 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալը, եթե մեզնից յուրաքանչյուրն հաղթի իր ներսի անտարբերությանը․ Սերժ Սարգսյան Այսօր, 00:08 Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին Այսօր, 00:02 «Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը 08/05/2024 23:55 Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 08/05/2024 23:44 Փաշինյանը Պուտինին առաջարկեց քննարկել տարածաշրջանային հարցեր, ասաց, որ ուրախ է տեսնել նրան 08/05/2024 23:43 Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան 08/05/2024 23:29 Ի՞նչ են կերել Պուտինը, Փաշինյանն ու ԵԱՏՄ նիստի մյուս մասնակիցները՝ Կրեմլում․ Մենյուն հայտնի է 08/05/2024 23:13 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցն են 08/05/2024 23:03 Բազմաթիվ փաստաբաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը 08/05/2024 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան 08/05/2024 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան 08/05/2024 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան 08/05/2024 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց 08/05/2024 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան 08/05/2024 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը 08/05/2024 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան 08/05/2024 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան

Տվյալ բաժնի վերջին նյութերը