23/04/2015 13:00
Թուրքիայի հասարակությունն այլևս միասնական չէ, մասնատված է. Ջենքիզ Աքթար
«Ես կտրուկ փոփոխություններ չեմ սպասում հայ-թուրքական հարաբերություններում», - այս մասին այսօր «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խոչընդոտներն ու անհրաժեշտ զարգացումները՝ 100-րդ տարելիցին հաջորդող ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հանդիպման մյուս բանախոս, քաղաքագիտության դասախոս, «Հրանտ Դինք» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, Թարաֆ օրաթերթի սյունակագիր Ջենգիզ Աքթարն էլ կարծիք հայտնեց, որ թուրքական հասարակությունն այլևս միասնական չէ, մասնատված է, և որ կան խմբեր, որոնց կարծիքը Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ չի համընկնում:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է փորձեն իրենց հարցերը ուղիղ դիալոգի միջոցով լուծել: