Վարչապետ. Մեր ճամփան հավերժի ճամփա է, և չենք պատրաստվում թևաթափ լինել

23/04/2015 11:53

Վարչապետ. Մեր ճամփան հավերժի ճամփա է, և չենք պատրաստվում թևաթափ լինել


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են Կառավարությունից՝ տրամադրելով վարչապետի ելույթը:

«Հարգարժա՛ն հյուրեր,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծ պատիվ է այս երեկոն ձեզ հետ միասին անցկացնելը։

Ճիշտ մեկ դար առաջ՝ ապրիլի 24-ին, հայ տեսակի բնաջնջումը ծրագրած եղեռնագործներն իրենց ոճիրը սկսեցին երկու հարյուր հիսուն հայ մտավորականների ձերբակալությամբ ու հոշոտումով։

Եղեռնագործները վստահ էին, թե դարավոր բնօրրանից արմատախիլ, զանգվածային ջարդերի ու անապատի ամենակուլ ավազներում անմարդկային տառապանքի խաչին գամված հայի տեսակը պիտի վերանա։ Սակայն պարզվեց, որ հոգու հավերժության, փրկության ու հարության խորհուրդն առաջինը պետականորեն ճանաչած ժողովրդին բնաջնջելու ունակ զորություն, գոնե այս՝ երկրային կյանքում գոյություն չունի։

Այս օրերին մենք ոգեկոչում ենք մեր մեկուկես միլիոն անմեղ զոհերին, վերհիշում նրանց տառապանքի ուղին ու խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։

Ես երկար պատմություն չեմ պատմելու. այդ պատմությունը պատմում է ամեն մի հայ ընտանիք, որ ապրում է Հայաստանում կամ Թուրքիայում, Ռուսաստանում կամ Ֆրանսիայում, Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում կամ Ավստրալիայում: Որովհետև դա մե՛ր ընտանիքների պատմությունն է: Թուրքական պետությունը ոչնչացրել է իր հպատակներին, որոնք 1-ին աշխարհամարտում կռվող կողմ չէին, նրանք խաղաղ, քաղաքացիական բնակչություն էին և սպանվել են միմիայն հայ լինելու պատճառով:

Հարգելի՛ ներկաներ

Մեզ հաճախ հարցնում են, թե հայերն ինչու են այդքան խոսում ցեղասպանության մասին և նույնիսկ զարմանում են, որ 21-րդ դարում դա կարող է լինել օրակարգային հարց: Բայց մենք բոլորս անցյալ տարի վկան եղանք եզդիների կոտորածների: Մարդկանց սպանում էին իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Եվ եզդի փախստականները քայլեցին նույն դժոխային ճանապարհներով, ինչ հայերը: Մենք բոլորս ստիպված ենք խոստովանել, որ իբրև միջազգային հանրություն, չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի և ցինիզմ՝ մեկնաբանությունների մեջ:
Սա՛ է այսօրվա իրականությունը: Նաև այստեղ է խնդրի արդիականությունը:
Հարգելի՛ հյուրեր,

Թուրք ազգայնամոլները հույս ունեին, որ հայերի ցեղասպանությամբ հայ ժողովրդի հարցերը իրենք լուծել էին և լուծել էին այնպես, ինչպես իրենք էին ճիշտ համարում: Նրանցից ոմանք նույնիսկ համոզված էին, որ հայ ժողովրդի ապագայի դուռը մեկընդմիշտ փակված է: Եվ փակողը իրենք էին:

Մենք այսօր ասում ենք հետևյալը՝ հայերն իրենց հայրենիքում պետականորեն և մշակութապես ապրել, արարել ու պայքարել են հազարամյակներ շարունակ: Մեր ճամփան հավերժի ճամփա է, և մենք չենք պատրաստվում թևաթափ լինել: Ավելին՝ նույնիսկ ֆիզիկական բնաջնջումը և արտաքսումը սեփական հայրենիքից, բռնի իսլամացումը և բռնի թրքացումը մեզ չեն հուսահատեցրել: Երիտթուրքերի զինանոցի այդ գործիքները նույնպես ի զորու չէին մի ողջ քաղաքակիրթ ազգ վերացնելու: Միայն Հրանտ Դինքի սպանության փաստը բավական է տեսնելու, որ այդ զինանոցի գործիքներից դեռ այսօր էլ մնացել են: Կրկնում եմ, մենք ոչ միայն չենք թուլացել ոգով, այլև ամրացել ենք: Մենք վերապրել ենք ու վերածնվել, մենք պետականորեն վերադարձել ենք ազգերի համաշխարհային ընտանիք: Այո՛, ծանր հարված ենք ստացել, ունենք դառը փորձ: Դարձել ենք ավելի զգույշ և շրջահայաց: Բայց այդ փորձը մեզ օգնում է և չի խանգարում լինել խիզախ այնտեղ, որտեղ պետք է լինել խիզախ:

Հարգելի՛ ներկաներ,
Մենք ցավով ենք արձանագրում, որ ժամանակակից Թուրքիայում հայ բառը շարունակում է կիրառվել որպես վիրավորանք և հայհոյանք: Այս հարցում նրա հետ մրցակցության մեջ է միայն մեկ պետություն: Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայերը զանգվածաբար կրում են ոչ հայկական ազգանուններ: Պատճառը մեկն է և շատ պարզ: Վախը: Ես խոսում եմ ոչ թե 1915, այլ 2015 թվականի Թուրքիայի մասին: Նույնիսկ այսօր մարդիկ վախենում են վերականգնել իրենց հայկական անունները ու ազգանունները: Սա մեզ համար չափանիշ է:
Միևնույն ժամանակ մենք խոստովանում ենք, որ Թուրքիայում կա լուրջ տեղաշարժ: Այսօր այնտեղ տպագրվում են գրքեր և հոդվածներ հայերի ցեղասպանության և հարակից հարցերի վերաբերյալ: Ընդամենը տաս տարի առաջ նման հրապարակումները պարզապես անհնար էին: Սա թեև փոքր, բայց առաջընթաց է: Այդ երկրի ոչ թուրք քաղաքացիներն ավելի բաց ու համարձակ են սկսել խոսել իրենց էթնիկ պատկանելության և իրավունքների մասին: Թուրքիայի մտավորականության ավելի ու ավելի լայն շերտեր են ի հայտ գալիս, որոնք պահանջում են առերեսվել սեփական պատմության՝ այդ թվում և նրա սև էջերի հետ: Մեր ուղերձը Թուրքիայի հասարակությանը հստակ է. մենք ակնկալում ենք արժանապատվություն սեփական քաղաքացիների և պատմության հետ հարաբերություններում:
Հարգելի՛ գործընկերներ,

Շատերին է հայտնի Հիտլերի խոսքը, որով նա ոգևորում էր իր զինվորականներին: Նա տալիս էր անպատժելիության երաշխիք՝ ասելով.

«Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածները»:
Այսօր մենք ասում ենք, որ մե՛նք ենք հիշում: Մե՛նք և միլիոնավոր մարդիկ աշխարհում:
Մենք անուն առ անուն հիշում ենք այն թուրք և քուրդ հարևաններին, որոնք իրենց կյանքը վտագի ենթարկելով հայ երեխաներ են թաքցրել և փրկել:

Մենք հիշում ենք այն արաբ բեդվիններին, ովքեր անապատում հայերի մահվան քարավանների միջից հայ երեխաներ էին թաքցնում ու փրկում: Բոլոր բարի մարդկանց անհնար է այստեղ թվարկել, բայց մենք նրանց հիշում ենք անուն առ անուն:
Մենք հիշում ենք նաև հայ ժողովրդի դահիճներին: Հայոց ցեղասպանության բոլոր գլխավոր դահիճներին հայ ժողովրդի զավակները չմոռացան ու երբեք չեն մոռանա: Այն դահիճներին, ովքեր հետագայում ստացան հենց թուրքական դատարանի դատավճիռը:
Մենք ոչ մի բարի գործ և չար գործ չենք մոռացել:
Մենք հիշում ենք և պահանջում:
Սիրելի՛ հյուրեր,

Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր մեզ հետ եք: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք գլոբալ համաժողովի շրջանակներում և հետաքրքիր շփումներ Հայաստանում: Բարո՛վ եք եկել»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան Այսօր, 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․գործն արդեն ԲԴԽ-ում է Այսօր, 10:03 «Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել Այսօր, 09:54 «Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ» Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով Այսօր, 09:46 «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանի պատգամավոր աներձագը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է 16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է» 16/05/2024 22:00 Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» 16/05/2024 21:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը կարևորել են Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը 16/05/2024 21:37 Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ 16/05/2024 21:20 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան 16/05/2024 21:06 Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:51 Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:30 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/05/2024 19:59 Խրոնոլոգիա արեք 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան (Տեսանյութ) 16/05/2024 19:43 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները 16/05/2024 19:28 ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան 16/05/2024 19:13 «Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը»․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 16/05/2024 18:58 «Ես թուրքին չեմ ծախվում»․ Տունը կորցնող Կիրանցի բնակչուհին՝ «փոխհատուցման» մասին 16/05/2024 18:45 Փաշինյանի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է․ տպավորություն են ստեղծում, թե ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք, այնինչ դա ի սկզբանե գտնվել է մեր վերահսկողության ներքո 16/05/2024 18:31 Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Իշխան Սաղաթելյան 16/05/2024 18:19 Փաշինյանը ԵՄ առևտրի գծով հանձնակատարի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկել 16/05/2024 18:05 Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար 16/05/2024 17:51 Հանցավոր խումբը թմրանյութերի ապօրինի վաճառքով, իրացմամբ ու փողերի լվացմամբ է զբաղվել 16/05/2024 17:38 «Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ) 16/05/2024 17:25 «Ակադեմիական քաղաքը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը»․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ 16/05/2024 17:15 Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ) 16/05/2024 17:03 «Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար 16/05/2024 16:52 Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Ժնևում կարճ առանձնազրույց է ունեցել 16/05/2024 16:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին 16/05/2024 16:33 Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին 16/05/2024 16:25 Եկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (Տեսանյութ) 16/05/2024 16:13 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) 16/05/2024 16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն 16/05/2024 16:00 Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է հայը, Հայաստանը և հայրենիքը. Զաքարյան 16/05/2024 15:49 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 16/05/2024 15:46 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 16/05/2024 15:40 Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը. կիրանցեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին 16/05/2024 15:38 Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ․ Լուսանկարներ (Տեսանյութ) 16/05/2024 15:36 «Ապրելու երկիրը» հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ և քննարկել շարժման նպատակները 16/05/2024 15:18 Գնել Սանոսյանն ու Ալֆոնսո Գարսիա Մորան քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագիրը 16/05/2024 15:11 Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները. Հովհաննիսյան 16/05/2024 15:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց 16/05/2024 14:59 Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը. Սուրենյանց 16/05/2024 14:53 Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի 16/05/2024 14:49 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք 16/05/2024 14:37 Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ 16/05/2024 14:35 Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան 16/05/2024 14:32 Կիրանցեցիները փակել են ճանապարհը 16/05/2024 14:27 ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ 16/05/2024 14:23 Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 16/05/2024 14:20 Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ 16/05/2024 14:10 Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ 16/05/2024 14:07 Էտ կոչեցյալ մարզպետն էլ, Նիկոլն էլ, եթե սովոր են ծախվել թուրքին, թող գնան, ես ո՛չ իմ տունը կյանքում կծախեմ թուրքին, ո՛չ իմ հողը. Կիրանցեցի 16/05/2024 14:04 Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան 16/05/2024 14:00 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 16/05/2024 13:56 Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ 16/05/2024 13:54 Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 16/05/2024 13:51 Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան 16/05/2024 13:48 Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը․ պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է 16/05/2024 13:41 Հայաստանի լրագրողները Մոլդովայում կրկին կմասնակցեն Chișinău Media European Cup ֆուտբոլային մրցաշարին 16/05/2024 13:26 «Ես իմ ժողովրդի հետ եմ». գյուղացիները հորդորեցին Կիրանցի գյուղապետին ոչ թե ինքը գնա կառավարության ներկայացուցչի մոտ, այլ նա գա իրենց մոտ 16/05/2024 13:12 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 16/05/2024 13:09 Մեզ փոխհատուցում պետք չի. Կիրանցի բնակիչները գյուղապետարանում բողոքում են սահմանազատման արդյունքներից (Տեսանյութ) 16/05/2024 13:01 ՀՀ-ում գտնվող որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով. Աբրահամյան 16/05/2024 12:44 Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին. Վիտալի Բալասանյան 16/05/2024 12:40 Իշխանությունների մանիպուլյացիան. նախ՝ Կիրանցի եկեղեցին, ճանապարհն Ադրբեջանին կանցնեն, ապա «իրենց ջանքերի գնով» կմնան ՀՀ վերահսկողության տակ. Աբրահամյան (Տեսանյութ) 16/05/2024 12:32 Դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին 16/05/2024 12:29 50 տարի դասախոսում եմ, չեմ հիշում 1 դեպք, որ ուսանողին քաղաքացիական ակտիվության համար հեռացնեն. Հենրիկ Էդոյան 16/05/2024 12:24 Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի 16/05/2024 12:20 Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է 16/05/2024 12:18 Քիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. Մելիքյան 16/05/2024 12:10 Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ Փաշինյան 16/05/2024 12:06 Բաքվում քննում են Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը 16/05/2024 11:58 Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան 16/05/2024 11:52 Քաղաքացիներին ոստիկանությունը կառավարության շենքի մոտից բերման ենթարկեց, թե ինչո՞ւ՝ Ջոմարդյանը և Խուդինյանը չպարզաբանեցին (Տեսանյութ) 16/05/2024 11:47 Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/05/2024 11:43 Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն (Տեսանյութ) 16/05/2024 11:38 Իշխանափոխությունից հետո սահմանագծման և սահմանազատման այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի. Դանիելյան (Տեսանյութ) 16/05/2024 11:32 Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. եթե նոր սահմանագիծ ստեղծվեր՝ կնշանակեր, որ ստեղծում ենք էսլակացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր. Վարչապետ 16/05/2024 11:25 Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն Ճշմարիտյան 16/05/2024 11:20 Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, դավաճան կառավարությունը շուտով վռնդվելու է. Գառնիկ Դանիելյան 16/05/2024 11:16 Մեր ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար երեկ դրվել է մի շատ կարևոր անկյունաքար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/05/2024 11:12 Արմեն Գրիգորյանն ընդունել է Բոգդան Կլիխին. քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը 16/05/2024 11:06 Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը փակ կլինի․ պայթեցման աշխատանքներ են իրականացվելու 16/05/2024 10:53 Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին՝ Կանադայի թեմում նրա 10-ամյա ծառայության ավարտից հետո (Տեսանյութ) 16/05/2024 10:49 Նիստին զուգահեռ՝ Բագրատ Սրբազանի հորդորով քաղաքացիները հավաքվում են կառավարության շենքի առջև. մեծաթիվ ոստիկաններ են բերվել․ Լուսանկարներ 16/05/2024 10:44 ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ (Տեսանյութ) 16/05/2024 10:40 Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին 16/05/2024 10:29 Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շարժման ռազմավարությունը. «ՀայաՔվե» 16/05/2024 10:19 Կալանավորվել է Արագած Ախոյանը 16/05/2024 10:14 Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան