24/04/2015 14:24
Քսենիա Սոբչակ. Հավերժ հիշատակ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին
Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն Instagram իր էջում հետևյալ գրառումն է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ.
«Հավերժ հիշատակ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Պատմության ամենամութ անկյունները ճանաչելը բնորոշ է ուժեղներին: Վստահ եմ, որ Թուրքիան մի օր կճանաչի պատմության այդ սոսկալի պահը` չնայած, որ առայժմ Թուրքիայի կառավարությունն օգտագործում է «շատ թուրքերի էլ են պատերազմի ժամանակ կոտորել» հռետորաբանությունը:
Աստված թող հայ ժողովրդին բարգավաճում ու բարօրություն տա: Հավերժ հիշատակ բոլոր զոհերին»: