29/04/2015 14:23
Կրկեսը կվերաբացվի 2016 թվականի վերջին. Սոս Պետրոսյան
Երևանի կրկեսի շինաշխատանքները կավարտվեն 2016 թվականին և այն կվերաբացվի 2016 թվականի վերջին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը՝ հավելելով, որ այս պահին էլ աշխատանքները տեմպով շարունակվում են:
«Մասշտաբային շինարարական աշխատանքներ են ընթանում, իսկ նորակառույց կրկեսը լիովին համապատասխանելու է միջազգային չափանիշներին՝ բոլոր անհրաժեշտ տարրերով»,- հավելեց նա:
Անդրադառնալով կրկեսի դերասաններին՝ նա նշեց, որ այս ընթացքում նրանք տարբեր երկրներում հանդես են գալիս հյուրախաղերով: Ս. Պետրոսյանի հավաստմամբ՝ աշխարհի կրկեսի հայ դերասաններն արդեն կապ են հաստատում իրենց հետ՝ բացումից հետո Հայաստանում ներկայացումներով հանդես գալու համար: