02/05/2015 14:25
Կաթի մթերման գինը նվազել է, անասնապահները դժգոհում են
Շիրակի մարզից կաթ մթերողները մայիսի մեկին մեկ լիտր կաթի դիմաց վճարում են արդեն ոչ թե 170, այլ՝ 150 դրամ: Նախօրեին Շիրակի մարզի անասնապահությամբ զբաղվող մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակրեպել` բողոքելով կաթի գնի նվազման դեմ:
Aysor.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի համայնքներից մեկի ղեկավարը նշեց, որ երեկվանից կաթի մեքենաների վարորդները բնակիչներին ասել են, թեև նախօրոք ևս ասվել էր, որ կաթը մթերելու են արդեն 150 դրամով՝ 170-ի փոխարեն. «Այս փոփոխությունը հարուցել էր անասնապահների զայրույթը»:
Նա նշեց, որ նախօրեին Շիարկի մարզի դժգոհող համայնքներում էին նաև ոստիկաններ, իսկ թե ինչ են պայմանավորվել, հայտնի չէ:
Համայնքնապետը փոխանցեց, որ վերջին երկու տարում կաթի մթերման գինը անփոփոխ էր` 170 դրամ, իսկ թե ինչու են գինը նվազեցնում, չի հասկանում. «Համայնքներում դեռևս անհանգիստ է: Վարորդներն ասել են, որ ով ուզում է՝ կաթ տվեք, ոչ չի ուզում` թող չտա, ժողովրդի մի մասը տվել է, մի մասը` ոչ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ դիմել են գյուղատնտեսության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ կաթ մթերողները մասնավոր ընկերություններ են և չեն կարող միջամտել: