11/05/2015 14:30
Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի
Լեհաստանում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ոչ ոք չի հաղթել: Նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլ: «Համաձայն Exit poll-ի արդյունքների՝ ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունից թեկնածու Անջեյ Դուդան մի փոքր առավելությամբ առաջ է անցել երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուց»,- գրում է РИА Новости-ն՝ հավելելով, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 24-ին:
Ըստ Exit poll-ի՝ Դուդայի օգտին քվեարկել է ընտրողների 34.8%-ը, Կոմորովսկու օգտին՝ 32.2%-ը։
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու էին առաջադրվել երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, որին սատարում էր քաղաքացիական պլատֆորմ կուսակցությունը, Անջեյ Դուդան, Մագդալենա Օգուրեկը, որին սատարում էր ձախերի Դեմոկրատական միությունը, Ադամ Յարուբասը, որը ներկայացնում էր Լեհաստանի քրիստոնեական կուսակացությունը, Մարիան Կովալսին՝ Ազգային շարժում կուսակցությունից, Յանուշ Պոլիկոտը և ևս 5 թեկնածու: