22/05/2015 13:26
Լևոն Զուրաբյանը՝ հոսաքնի թանկացման մասին. Ժողովուրդն ամեն ինչի հետ չէ, որ պետք է հաշտվի
Հոսանքի թանկացման խնդիրը շարունակում է մնալ կարևորագույնը: Ամփոփելով հերթական քառօրյայն՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ մայիսի 27-ին նախատեսվում է երթ, որով իշխանություններին կհայտնեն, որ ժողովուրդն ամեն ինչի հետ չէ, որ պետք է հաշտվի:
«Մի օր դա պետք է արվի, բայց ինչքան շուտ, այնքան լավ»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ օր առաջ պետք է այս թալանին վերջ տրվի:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հանրահավաքներին, ապա ՀԱԿ-ն ունի իր օրակարգը, ՀԱԿ-ը դրանք անց է կացնում իր օրկարգով, իսկ թե դրանց կմանսկցեն այլ ուժեր, նա դժվարացավ ասել:
Հարցին, թե Հիմնադիր խորհրդարանի կողմից կազմակերպվելիք հանրահավաքին մասնակցելո՞ւ են, Լ. Զուրաբյանն ասաց, որ իրենք մասնակցում են միայն այն հանարահավաքներին, որոնք նախաձեռնում է միայն ինքը, կամ՝ այդ հանարահավաքը լինում է համատեղ ուժերով: