22/05/2015 15:43
Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է երկու պաշտոնյայի
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ռուդիկ Հյուսնունցն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Նույն օրը Արցախի նախագահի հրամանագրով` Գեորգի Պետրոսյանն ազատվել է խորհրդատուի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։