23/06/2015 13:21
Սերժ Թանկյանն անդրադարձել է գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին
«System of a down» ռոք խմբի մեկատար Սերժ Թանկայանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այս գիշեր Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին:
Նա տեղադրել է դրանց վերաբերյալ հոդված ու գրել.
«Այս հոդվածը ինձ երեք բան է հուշում՝
1) Հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական դառնան և խստորեն կարգավորվեն ու վերահսկվեն անկախ մարմնի կողմից:
2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է:
3) Նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:
Հիշեցնենք, որ այս գիշեր ժամը 05.30-ին ոստիկանությունը կիրառելով ջրցան մեքենաներ ցրել է Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը: Այդ ընթացքում մայրաքաղաքի ոստիկանական տարբեր բաժիններ բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 237 մարդ: