25/06/2015 09:38
ՀԾԿՀ-ի թույլ տված օրենքի խախտման արդյունքում ՀԷՑ-ը կուտակել 37 մլրդ դրամի պարտք
Նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թույլ տված օրենքի խախտման արդյունքում է ՀԷՑ-ը կուտակել 37 մլրդ դրամի պարտք, որի մարման համար արդեն երկրորդ անգամ բարձրացվում է էլեկտրաէնէրգիայի սակագինը:
Դրանից բացի «Ժամանակին» տեղեկություններ են հասել ՀԾԿՀ-ի և ՀԷՑ-ի միջև կայացած մեկ այլ խայտառակ գործարքի մասին, որի համաձայն, մարտի 20-ին փոփոխություն է կատարվել ՀԾԿՀ-ի և ՀԷՑ-ի միջև էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում, որից հետո ՀԾԿՀ-ն իր սպառած էներգիայի դիմաց վճարումները կատարել է ոչ թե հատուկ գրավային հաշվին, այլ ազատ հաշվի, որտեղ եղած գումարները ՀԷՑ-ը կարող էր օգտագործել ըստ իր հայեցողության: