17/07/2015 10:35
Գնացքը բախվել է ավտոմեքենային. Զոհվել է Լուսաղբյուր գյուղի գյուղապետը
Այսօր՝ ժամը 09.03-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ կայքից:
Ահազանգը փոխանցվել է հրշեջ-փրկարարական ջոկատ և մարզային ՃԿԿ:
Դեպքի մասին տեղեկացվել են Սպիտակ քաղաքի շտապօգնության հերթապահ բուժքույրը, ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի ՕՀ ոստ. կապիտանը:
Կապ է հաստատվել երկաթուղու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ավագ կարգավարի հետ, վերջինս հաղորդել է, որ ժամը 09.00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը (տեղափոխում է պղնձի խտանյութ) Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային:
Նախնական տվյալներով զոհվել է ավտոմեքենայի վարորդ, Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մ. Խ.-ը,կան վիրավորներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: