18/07/2015 09:06
Քանաքեռցի Տույը խնդիրներ ունի. Նրան հիմնական խուց դեռևս չեն տեղափոխել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը խնդիրներ ունի: «Հրապարակին» տեղեկություններ են հասել, որ չնայած արդեն մոտ մեկ շաբաթ է՝ կալանավորված է, նրան «կարանտինից» չեն հանում, կամ էլ ինքը չի ուզում դուրս գալ:
«Խնդիրն այն է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո բերդում և գողական աշխարհում «թեմաներ» կան, իսկ «Նուբարաշենում» ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին: ՔԿՀ ղեկավարությունն է, հավանաբար, անցանկալի զարգացումներից խուսափելու համար, մեկուսացրել է նրան: Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը զրահապատ մեքենայով է շրջում: Նա Լևոն Ղազարյանի մտերիմներից էր: «Կարանտինում» կալանավորներին, սովորաբար, պահում են մեկ օրից ոչ ավելի, հետո տեղափոխում են հիմնական խուց»: