23/07/2015 09:25
«Ապուշություն է». Արծվիկ Մինասյանը՝ Արդարադատության նախարար նշանակվելու մասին
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտերիմների շրջանում ասել է, թե իշխանությունները մտադիր են ՀՀ արդարադատության նախարարի թափուր մնացած պորտֆելը «հանձնել» իրենց՝ ՀՅԴ-ին:
Ավելին՝ լուրեր կան, որ Արծվիկ Մինասյանին արդեն իսկ այդ պաշտոնն առաջարկվել է: Երեկ «Ժողովուրդը» փորձել է այս տեղեկությունները ճշտել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից:
Նա կտրականապես հերքել է տեղեկությունները. «Ակնհայտ է, որ դա ապուշություն է, ու ես այն մարդը չեմ, որ ինքնահաստատման փորձ անեմ, դա իմ տեսակին բնորոշ չէ»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Իսկ այն դիտարկմանը, թե միգուցե ՀՀ իշխանություններն իրենց կուսակցությանը` ՀՅԴ-ին են նման առաջարկով դիմել, պատասխանել է. «Ես նման ինֆորմացիա չունեմ»: