24/07/2015 16:07
Նաիրիտցիների աշխատավարձերը վճարվում են
Նաիրիտ գորածարանի աշխատակիցներից մի քանիսն իրենց աշխատավարձերը արդեն ստացել են: Այս տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Քիչ առաջ ինձ ևս զանգահարեցին և ասացին, որ հաշվեհամարի վրա գումարն արդեն նստել է, կարող եմ գումարը ստանալ»,- ասաց նա՝ հավելելով, որ շուրջ երկու տարվա չվճարված աշխատավարձերը գործարանի աշխատակիցների մի մասն արդեն ստացել է:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցներն այս օրերին ստորագրում էին պայմանագրեր, ըստ որի հրաժարվում էին տույժ-տուգանքները պահանջելուց:
Ա. Հարությունյանը նշեց, որ աշխատավարձեր ստացել են նրանք, ովքեր առաջինն են այդ պայմանագրերը ստորագրել: