27/07/2015 10:11
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Հայաստանի տարածքում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հուլիսի 27-ի ցերեկը սպասվում է +37-ից +39, հուլիսի 27-ի երեկոյան՝ +33-ից +35, հուլիսի 28-ի գիշերը՝ +22-ից +24 աստիճան: